Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱրմԹեք 2014 համաժողովը կկայանա սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում

ԱրմԹեք 2014 համաժողովը կկայանա սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում
05.09.2014 | 17:46

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա ԱրմԹեք 2014 համաժողովը կկայանա սեպտեմբերի 26-ին, Նյու Յորք քաղաքի “TKP" համաժողովների կենտրոնում` «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո:
Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ՏՏ ոլորտի մասնագետների միջև համագործակցությանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի:
Ամեն տարի ԱրմԹեք համաժողովը համախմբում է ոլորտի տեղական և արտասահմանյան մասնագետների, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից, ովքեր միասին քննարկում են միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են մինչ սեպտեմբերի 10-ը գրանցվել www.armtechcongress.com կայքում:
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «ԱրմԹեք» ամենամյա համաժողովը կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ այլ պետական ու մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ:

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ